Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյան
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28, Բեյրութ, Լիբանան։ Ավազանի անունը` Վազգեն։
1973 - 1981 թթ. - Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարան։
1981-1987 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։
1988-1991 թ․ - Նյու Յորքի Սբ․ Վլադիմիր Ուղղափառ Աստվածաբանական ճեմարան։
1991-1992 թթ․ -Նյու Յորքի (ԱՄՆ) Անգլիկան եկեղեցու Աստվածաբանության համալսարան (մագիստրոս)։
1998 -1999 թթ. – Վերջինիայի Միացյալ աստվածաբանական ճեմարան (Աստվածաբանության դոկտոր)։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1986 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
1992 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։
1994 թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։
2014 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1991-1992 թթ․ - Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու (Նյու Յորք ԱՄՆ) լուսարարապետ։
1992-1993 թթ. - Ս. Գևորգ եկեղեցու (Հյուսթոն, ԱՄՆ) հովվի օգնական։
1994 -2000 թթ․- Ս. Հակոբ եկեղեցու (Ռիչմոնդ, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
2000-2002 թթ. - Ս․ Գևորգ եկեղեցու (Հարթֆորդ, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
2003-2013 թթ. - Ս. Դավիթ եկեղեցու (Բոքա Ռաթոն, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
2013-2014 թթ. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ։
2014 թ.-ից - Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ։